Բարեգործական հանդիպում՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ ՀՀ լրագրողների ֆուտբոլային հավաքականների միջեւ

29.09.2015 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ին, «Փյունիկ» ակումբի մարզադաշտում տեղի կունենա Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականների բարեգործական հանդիպումը:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հավաքականի կազմում հանդես կգա Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը, իսկ Հայաստանի լրագողների հավաքականի կազմում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը:

Բարեգործական ֆուտբոլային հանդիպման ամբողջ հասույթը կուղղվի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի եւ Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռբերմանը:

Մուտքն ազատ է: Հանդիպման ավարտին ցանկացողները հնարավորություն կունենան ստանալու Յուրի Ջորկայեֆի ինքնագիրը:

Դիտում՝ 4100
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai