Նոր պայմաններով վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկից՝ փոքր բիզնեսին

29.09.2015 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն փոքր բիզնեսի հաճախորդներին ՀՀ դրամով վարկեր է տրամադրում իջեցված տարեկան տոկոսադրույքով՝ սկսած 13%-ից, եւ վարկային գծեր՝ սկսած 14%-ից:

Բիզնես վարկի մարման ժամկետները հետեւյալն են.
-    Հիմնական միջոցների համալրում` մինչեւ 60 ամիս,  
-    Շրջանառու միջոցների համալրում` մինչեւ 36 ամիս:

Բանկում նշել են, որ վարկերը եւ վարկային գծերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերին եւ իրավաբանական անձանց, որոնք գործունեություն են ծավալում ՀՀ տարածքում առեւտրի, շինարարության, արտադրության, ծառայությունների ոլորտում նվազագույնը 6 ամիս:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է փոքր բիզնեսի համար նախատեսված պրոդուկտային շարքի ընդլայնման ուղղությամբ, եւ նոր ծրագրերի պայմանները ձեւավորվում են բանկի հաճախորդների պահանջները եւ նրանց գործունեության առանձնահատկությունները հաշվի առնելով»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 10455
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai