Հայբիզնեսբանկի խորհրդի նախագահը ՀՀ պետական պարգեւ է ստացել

28.09.2015 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սեպտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով է պարգեւատրել Հայբիզնեսբանկի խորհրդի նախագահ Վիտալի Գրիգորյանցին:

Բանկում նշել են, որ բարձր պարգեւների են արժանացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար Հայաստանի եւ Սփյուռքի մի խումբ բարերարներ եւ գործարարներ:

«Հայբիզնեսբանկի միակ բաժնետեր, խորհրդի նախագահ Վիտալի Գրիգորյանցը, դրսեւորելով բարի կամք, մշտապես իր նշանակալից ներդրումն է ունեցել համազգային նշանակության գործերում, ինչպես նաեւ զորավիգ է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների, հատկապես «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի կազմակերպմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Հայբիզնեսբանկում ընդգծել են, որ «ՀՀ պետական պարգեւը խորհրդի նախագահի համար շատ թանկ է եւ պարտավորեցնող, բացի դա, այն ապացույցն է բոլոր գործերի օգտակարության, որով գործարար բարերարները ոգեւորվում եւ շարժվում են առաջ»:

Դիտում՝ 12533
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai