Հյուսիսային պողոտայում կբացվի զբոսաշրջային էքսպո

28.09.2015 | 15:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հյուսիսային պողոտայում սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին, կբացվի է զբոսաշրջային էքսպո, որի կազմակերպիչը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն է:

Հիմնադրամում նշել են, որ տաղավարներում ներկայացված կլինեն հանրապետության 10 մարզերն ու Արցախը։

Ցուցահանդեսը կուղեկցվի մշակութային տարբեր ծրագրերով։ Կներկայացվեն ազգային երգն ու պարը, մարզերի բերքն ու բարիքը, տարբեր տարածաշրջանների խոհանոցը, տարազները։

«Էքսպոյի մասնակիցները Հյուսիսային պողոտայում հաց կթխեն, բրուտագործները հենց տեղում կթրծեն կավե իրեր, իրենց արհեստը կցուցադրեն գորգագործները, քանդակագործները, կներկայացվի սուջուխ թաթախելու հին աշտարակյան արարողությունը, կլինեն հետաքրքիր այլ ցուցադրություններ»,- ասված է հաղորդագրությունում:

Տուրիստական էքսպոն նպատակ ունի ցուցադրել հանրապետության զբոսաշրջային գրավչությունը, բարձրացնել հանրության իրազեկվածությունը զբոսաշրջության եւ դրա սոցիալական, մշակութային, քաղաքական ու տնտեսական արժեքների կարեւորության վերաբերյալ:

Դիտում՝ 3299
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai