ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ապահովագրական պրոդուկտների նոր տեսակներ

04.09.2015 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկում այսուհետ հասանելի են ապահովագրական պրոդուկտների նոր տեսակներ:

Բանկում նշել են, որ այդ պրոդուկտներից մի քանիսը բացառիկ են շուկայում:

Ներդրվել են ապահովագրական պրոդուկտների չորս նոր տեսակներ`

-    ԱՊԿԱ - ապահովագրության տվյալ տեսակը ձեռք է բերվում ի լրացում հիմնական ԱՊՊԱ-ի, ընդ որում ապահովագրական հատուցումը բոլոր ուղղություններով կրկնապատկվում է` հասնելով 18 մլն ՀՀ դրամի:

-    Անշարժ գույքի եւ ունեցվածքի ապահովագրություն - տվյալ տեսակի ապահովագրությունը թույլ է տալիս հաճախորդին ապահովագրել տարաբնույթ ռիսկերից (հրդեհ, գազի պայթյուն, ջրհեղեղ, կոտրանքով գողություն) ոչ միայն իր անշարժ գույքը, այլեւ ապահովագրված գույքի տարածքում գտնվող ունեցվածքը:

Նշված տեսակի ապահովագրությունը ակտուալ է հատկապես այն դեպքերում, երբ բազմաբնակարանային շենքերում հարեւանների տան ջրից վնաս է առաջանում:
 
-    Առողջության ապահովագրություն, ինչը ենթադրում է ամբուլատոր օգնություն (գործիքային եւ լաբորատոր հետազոտություններ, բժիշկի խորհրդատվություն), ինչպես նաեւ ապահովագրություն դժբախտ դեպքերից, բժիշկի միջազգային խորհրդատվություն այլ երկրների հայտնի բժշկական կենտրոններում:

-    Դժբախտ դեպքերից ապահովագրություն, ինչը ենթադրում է ընդլայնված ռիսկերի ապահովագրություն, հատկապես դժբախտ դեպքերի ամենահաճախակի պատճառները` գլխուղեղի կաթված, սրտի կաթված, օնկոլոգիա եւ այլն:

«Ապահովագրական պրոդուկտների նոր տեսակներն իրենցից ներկայացնում են ապահովագրական պոլիսներ` հարմար եւ պահանջված պայմանների, ռիսկերի եւ ապահովագրավճարի ընտրությամբ, որը թույլ է տալիս հաճախորդին ընտրություն կատարել իրեն հարմար եւ հասկանալի միջոցով:

Հաճախորդի հարմարավետությունը կայանում է նրանում, որ ձեւակերպելու համար պետք չէ գնալ ապահովագրական ընկերություն, բավական է ծառայության դիմաց վճարել բանկում եւ ձեռք բերել ապահովագրական պրոդուկտը»,- ասված է հաղորդագրությունում:

Գույքի եւ առողջության ապահովագրությունը կատարվում է «Ռեսո» ապահովագրական ընկերության պրոդուկտների միջոցով, իսկ դժբախտ դեպքերի ապահովագրությունը եւ ԱՊԿԱ ապահովագրական պոլիսի ձեռք բերումը «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության պրոդուկտների միջոցով:

Ծառայութունը հասանելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում:

Դիտում՝ 9923
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai