Յունիբանկը IPO կիրականացնի

03.09.2015 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով կիրականացնի բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:

Ինչպես հաղորդում է Յունիբանկի պաշտոնական կայքը, առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի 14.5 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 3.335 մլրդ դրամ: Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես կգա «Արմենբրոկ»-ը:

Հրապարակային առաջարկի վերաբերյալ ազդագիրը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի, առաջարկվող բաժնետոմսերի եւ դրանց հետ առնչվող ռիսկերի համառոտ նկարագիրը, Յունիբանկի կողմից հրապարակվել է 14.07.2015թ.:

Ներդրողը կարող է ձեռք բերել ազդագրի թղթային տարբերակը բանկի գլխամասային գրասենյակում եւ մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակը` բանկի ինտերնետային կայքում (Բաժնետերեր եւ ներդրողներ):

Դիտում՝ 5828
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai