Հայկական բեռնատարները խցանման մեջ են հայտնվել Վերին Լարսում

03.09.2015 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետում Հայաստանից մոտ 150 բեռնատար մեքենա խցանման մեջ է հայտնվել:  

Banks.am-ի հետ զրույցում լուրը հաստատել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության մամուլի գծով պատասխանատու Վրեժ Սարուխանյանը:

Բեռնատար մեքենաները ռուսական սահմանի մոտ հարկադրված են սպասել 6-ից 8 օր:

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտարարել էր, որ խցանումներ են գոյացել սահմանի եւ վրացական, եւ ռուսական հատվածներում:

Որպես խցանման պատճառ նա նշել էր «ռուսաստանյան մաքսատան դանդաղ եւ ոչ կոմպետենտ աշխատանքը»:

Դիտում՝ 9179
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai