Կստեղծվի ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին

02.09.2015 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդն այսօր հավանություն է տվել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստեղծելու, դրա կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին հարցին:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, խորհրդի նիստը գլխավորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նորաստեղծ տեսչական մարմնում ներդրվելու են կառավարման նոր համակարգ, քննարկման նոր սկզբունքներ եւ հանրային իրազեկման նոր մոտեցումներ:

Ըստ վարչապետի՝ ՀՀ շուկայի վերահսկողական տեսչական նոր ստեղծվելիք մարմինը կհանդիսանա առաջին տեսչական եւ պիլոտային մարմինը՝ տեսչական մարմինների ստեղծումն առավել սահուն իրականացնելու նպատակով:

«Հարկ եմ համարում նշել, որ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մինչեւ 2018թ. հունվարի 9-ը պետք է ստեղծված լինեն բոլոր տեսչական մարմինները եւ գործող բոլոր տեսչությունները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը: Ուստի, տեսչական մարմինների ստեղծումը եւ այս ոլորտի բարեփոխումները լինելու են շարունակական»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով՝ որպես այս ոլորտի բարեփոխումների հետագա քայլ առաջիկայում նախատեսվում է ստեղծել տեսչական մարմիններ ֆինանսների եւ առողջապահության նախարարություններում՝ իրենց տեսչությունների հենքի վրա:

Դիտում՝ 3422
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai