«Ֆինքա»-ն անձրեւային բաճկոններ է նվիրել 1-ին դասարանցիներին

01.09.2015 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սեպտեմբերի 1-ին «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպությունը շուրջ 2500 անձրեւային բաճկոն է նվիրել ՀՀ ավելի քան 100 դպրոցների առաջին դասարանցիներին:

Կազմակերպությունում նշել են, որ արդեն 6 տարի է, ինչ «Ֆինքա»-ն իրականացնում է իր «Անհոգ մանկություն» նախագիծը: Անցած տարի կազմակերպությունն իր լոգոյով եւ գույներով դպրոցական պայուսակներ է նվիրել ՀՀ 100 դպրոցների ավելի քան 2000 առաջին դասարանցիներին:

«Ցանկացած կազմակերպություն պետք է մասնակցի հասարակության եւ երկրի կերտման ու զարգացման գործընթացին: Երեխաները երկրի եւ հասարակության ապագան են, եւ «Ֆինքա»-ն՝ որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն, մշտապես փորձում է ուշադրությամբ եւ հոգատարությամբ շրջապատել նրանց` իր համեստ ներդումն ունենալով նրանց անհոգ մանկության ապահովման գործում»,- ասել է «Ֆինքա»-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:

««Ֆինքա»-ի համար արդեն ավանդույթ է դարձել սեպտեմբերի 1-ին  հատուկ դպրոցների լսողության խանգարում ունեցող, ինչպես նաեւ գիշերօթիկ դպրոցների աշակերտներին այցելելը: Երեխաներն ամեն տարի մեծ անհամբերությամբ են սպասում «Ֆինքա»-ին` համոզված լինելով, որ «Ֆինքա»-ի այցն իրենց օրն իսկական տոնի է վերածելու»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 6284
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai