«Հարկային ծառայության մասին» օրենքի փոփոխությունը կավելացնի պետբյուջե մուտքերը

31.08.2015 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, գործադիրի հիմնավորմամբ, պետական բյուջե լրացուցիչ հոսքեր կապահովի:

ՀՀ ֆինանսների եւ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ օրենքի նախագծով նախատեսվում է պետական կառավարչական հիմնարկներից, պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններից գանձվող լրացուցիչ գումարներից մասհանում չկատարել հարկային մարմնի զարգացման եւ պարգեւատրման ֆոնդի հաշվին եւ ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական բյուջե:

«Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեում կձեւավորվեն լրացուցիչ միջոցներ, որոնք կուղղվեն անհրաժեշտ այլ ծրագրերի իրականացմանը»,- ասել է Գագիկ Խաչատրյանը:

Գործող օրենքով հարկերը, եկամուտները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու դեպքում լրացուցիչ գանձվող հարկերից, տուգանքներից 10%-ը մասհանվում է հարկային մարմնի զարգացման եւ պարգեւատրման ֆոնդի հաշվին:

Դիտում՝ 3924
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai