IDeA-ն ու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը կհամագործակցեն

26.08.2015 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամների միջեւ այսօր փոխըմբռնման  հուշագիր է ստորագրվել:

IDeA-ում նշել են, որ հուշագիրն ուղղված է ենթակառուցվածքների, տարածքների զարգացման ոլորտում համագործակցությանը, ինչպես նաեւ զարգացմանը միտված այլ ծրագրերի համատեղ իրականացմանը:

Կողմերը, մասնավորապես, կգործակցեն Դիլիջանի եւ Տաթեւի տարածաշրջաններում սոցիալական ու հանրային նշանակության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում:

«Մեր երկու կառույցներն ունեն գործունեության ընդհանուր ուղղություններ  եւ աշխատանքներ են իրականացնում հանրապետությունում ենթակառուցվածքների բարելավման, տարածքների զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: IDeA հիմնադրամը ծրագրեր է իրականացնում Սյունիքի եւ Տավուշի մարզերում, որոնք հատկապես զբոսաշրջության զարգացման տեսակետից լուրջ ներուժ ունեցող տարածաշրջաններ են: Համոզված ենք, որ մեր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ  աշխատանքով կարող ենք սիներգիայի էֆեկտ ստանալ եւ լուրջ ներդրում ունենալ այդ տարածքների հեռանկարային զարգացման գործում»,- ասել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Էդգար Մանուկյանը:

«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը մեկնարկել է Սոցիալական ներդրումների եւ տարածքային զարգացման նոր  ծրագրի իրականացումը: Մենք հատկապես կարեւորում ենք համագործակցությունը տեղական գործընկերների, նվիրատուների եւ շահագրգիռ կառույցների հետ: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը շնորհակալ  գործունեություն է ծավալել զարգացման մեծ ներուժ ունեցող երկու տարածքներում` Տաթեւում  եւ Դիլիջանում: Հուսով ենք, որ  մեր համագործակցությունը կլինի արդյունավետ եւ շարունակական»,- իր հերթին ասել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:

Դիտում՝ 21253
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai