Վարչապետը Չինաստանում կքննարկի Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը

18.08.2015 | 11:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ նախատեսում է այցելել Չինաստան եւ քննարկել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրում Չինաստանի ներգրավվածության հարցը:

Վարչապետն այդ մասին ասել է օգոստոսի 17-ին՝ «Բազե» հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Հովիկ Աբրահամյանն ասել է, որ շուտով կսկսվեն Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծի կառուցման աշխատանքները, նման երկու էլեկտրահաղորդիչ գծեր են կառուցվելու նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, «ինչի արդյունքում մեր երկիրը կամրապնդի իր դիրքերը՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող պետություն»:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ Իրանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները ակտիվանում են եւ առաջիկայում այլ ծրագրեր եւս կիրականացվեն:

Դիտում՝ 19836
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai