Առէկսիմբանկը գործարկել է ArexiMobile անվճար հավելվածը

05.08.2015 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը ներդրել է ArexiMobile անվճար մոբայլ հավելվածը, որը թույլ է տալիս օգտվել հիմնական բանկային ծառայություններից` անձնական սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով:

Բանկում նշել են, որ ArexiMobile հավելվածը հնարավորություն է տալիս ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց շուրջօրյա կառավարել սեփական հաշիվները, կատարել կոմունալ վճարումներ, դրամական փոխանցումներ, արտարժույթի փոխարկումներ, վարչական ակտերի վճարումներ, դիտել ավանդների ու վարկերի ընթացիկ հաշիվները, ինչպես նաեւ վարկերի մարման ժամանակացույցն ու իրականացված գործարքները:

ArexiMobile հավելվածը թույլ է տալիս նաեւ վարկերի մարման ժամանակացույցը սինխրոնացնել բջջային օրացույցի հետ, ինչպես նաեւ բջջային հեռախոսի կամ պլանշետի վրա պարբերաբար ստանալ մարումների ամսաթվերի մասին ծանուցումներ:  

Մոբայլ հավելվածն ունի լրացուցիչ հնարավորություն, որի միջոցով հնարավոր կլինի արագ որոշել Առէկսիմբանկի մոտակա մասնաճյուղերի, բանկոմատների կամ POS-տերմինալ ունեցող առեւտրային կետերի գտնվելու վայրերը: Այս հնարավորությունից կարող են օգտվել ինչպես բանկի ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ հաճախորդները:

ArexiMobile-ի միջոցով հաճախորդները կարող են ստանալ բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների մասին շուրջօրյա տեղեկատվություն` աշխարհի ցանկացած կետում:

Հավելվածը հասանելի է iOS եւ Android օպերացիոն համակարգերի համար եւ այն հնարավոր է բեռնել անվճար: Ծառայության սակագները համապատասխանում են Առէկսիմբանկի սահմանած «Ինտերնետ-բանկինգ»-ի սակագներին:

«Հավելվածը հասանելի է օգոստոսի 5-ից: Դրա ներդրումը եւս մեկ քայլ է մեր երկրում հեռակայված բանկինգի զարգացման ուղղությամբ»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 12739
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai