Արարատ Ղուկասյանը դարձել է Յունիբանկի խորհրդի անդամ

05.08.2015 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի բանկերի միության նախկին նախագահ Արարատ Ղուկասյանն ընդգրկվել է Յունիբանկի խորհրդի կազմում:

Յունիբանկի պաշտոնական կայքի համաձայն՝ բանկի խորհրդի կազմում փոփոխություն է կատարվել հուլիսի 31-ին՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետիրոջ արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ:

Որոշման համաձայն՝ վաղաժամկետ դադարեցվել են բանկի խորհրդի անդամ Սուրեն Հայրիյանի լիազորությունները` իր դիմումի համաձայն:

Բանկի խորհրդի նախագահ է հաստատվել Գագիկ Զաքարյանը: Արարատ Ղուկասյանից բացի, Յունիբանկի խորհրդի մյուս անդամներ են հաստատվել Գեորգի Պիսկովը, Էդուարդ Զամանյանը, Հրահատ Արզումանյանը:

Արարատ Ղուկասյանը տարբեր տարիներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Կոնվերս Բանկում, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում եւ Բիբլոս Բանկում: 2009-2011 թթ. զբաղեցրել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը:

Դիտում՝ 123558
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo