Նաիրիտցիների մեծ մասի աշխատավարձերի պարտքը մարվել է

03.08.2015 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Նաիրիտ» գործարանի 1800 աշխատակցի աշխատավարձի պարտքը մարվել է, իսկ մնացած 600-ի աշխատավարձի վճարումը սպասվում է այսօր:

Այս մասին Banks.am-ին տեղեկացրել է «Նաիրիտ»-ի՝ աշխատավարձերի հետ կապված ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:

«Խոստացվել են, որ 600 աշխատակցի աշխատավարձ այսօր կփոխանցվի նրանց հաշվին, սակայն դեռեւս փոխանցում չի եղել: Ուրբաթ օրը փոխանցումը եղել է ուշ՝ ժամը 20:00-ի կողմերը: Ենթադրում ենք, որ այսօր կլինի փոխանցում, իսկ եթե ոչ՝ վաղը նաիրիտցիները կլինեն կառավարության շենքի մոտ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին գործադիրը խոստացել էր մինչեւ տվյալ ամսվա վերջ կատարել աշխատավարձերի ամբողջական վճարում: Իսկ նախնական պայմանավորվածության համաձայն, գործարանի աշխատակիցների աշխատավարձերը պետք է վճարվեին մինչեւ հուլիսի 15-ը:

Հուլիսի 30-ին ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոստացել էր, որ աշխատավարձերը կվճարվեն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում:

Դիտում՝ 3283
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai