ՎՏԲ-Հայաստան Բանկը «Յունիստրիմ»-ի հետ համատեղ ակցիա է գործարկել

30.07.2015 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «Յունիստրիմ» ընկերության հետ համատեղ, 2015թ. օգոստոսի 1-ի մինչեւ 2015թ. նոյեմբերի 1-ը ներառյալ անցկացնում է «Հաջողակ շահում» ակցիան բոլոր այն ֆիզիկական անձանց համար, որոնք «Յունիստրիմ» համակարգով ուղարկում եւ ստանում են դրամական փոխանցումներ:

Բանկում նշել են, որ ակցիայի շրջանակում ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան շահելու ավիատոմս եւ այցելելու այն երկիրը, որտեղից ստացել կամ որտեղ ուղարկվել է դրամական փոխանցումը:

Ակցիայի մասնակից են դառնում բոլոր այն անձինք, ովքեր ակցիայի անցկացման ժամանակահատվածում «Յունիստրիմ» համակարգով ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերի կամ Զանգերի կենտրոնի միջոցով ուղարկել եւ/կամ ստացել են առնվազն 3 դրամական փոխանցում` նվազագույնը 1000 դոլարի կամ դրան համարժեք դրամի, եվրոյի, ռուբլու  չափով:

Ակցիայի ավարտին նշված ժամանակահատվածում քանակով եւ ծավալով ամենաշատ դրամական փոխանցումներ կատարած 100 անձանց միջեւ կխաղարկվի 5 ավիատոմս դեպի այն քաղաքներ, որտեղ ուղարկվել կամ որտեղից ստացվել է խաղարկության արդյունքում հաղթող ճանաչված հաճախորդների` ամսաթվով վերջին դրամական փոխանցումը:

Բանկում հիշեցրել են, որ դրամական փոխանցումը ստանալու գործընթացն ավելի պարզեցնելու համար կարելի է օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու. պետք է ակտիվացնել VTB Transfer ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած բոլոր տիպի քարտերի համար կամ ձեռք բերել VTB Transfer քարտ:

Դիտում՝ 10799
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai