«Արարատ» ռեստորանն օտարվել է «Տանգո» ընկերությանը

30.07.2015 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Կառավարական N2 մասնաշենքի հասցեում գործող «Արարատ» ռեստորանի բաժնետոմսերը $3,2 մլն-ով ձեռք բերելու եւ «Տանգո» ընկերությանը օտարելու մասին նախագծին:

«Կառավարական N2 մասնաշենքի օտարման գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար անհրաժեշտ էր ձեռք բերել «Արարատ ռեստորան» ՍՊԸ-ին պատկանող 100% բաժնետոմսերը, ապա օտարել դրանք»,- ասել է Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Կառավարութան N2 մասնաշենքը դեռեւս 2012թ. օտարվել էր արգենտինագայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը:

Այս տարվա սկզբին մամուլում լուրեր սկսեցին շրջանառվել, թե Էդուարդո Էռնեկյանը հրաժարվել է ՀՀ ԱԳՆ շենքը գնելու մտադրությունից, քանի որ շենքում տեղակայված «Արարատ» ռեստորանն ու «Նոյան տապան» գրախանութն իրենց տարածքների վաճառքի համար բավականին բարձր գին են սահմանել:

Դիտում՝ 3866
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai