$300 մլն վարկ ՀՀ-ին՝ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամից

23.07.2015 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը (նախկինում՝ ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամ), որտեղ ամենամեծ մասնաբաժինը Ռուսաստանինն է, $300 մլն արտոնյալ վարկ կտրամադրի Հայաստանին:

Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱԱՍ գործակալությունը, այս մասին հուլիսի 22-ին լրագրողներին հայտնել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը:

Նրա խոսքով՝ ի սկզբանե Հայաստանն ավելի մեծ գումարի հայտ էր ներկայացրել:

«Ընդհանուր առմամբ, հիմնադրամի խորհուրդը, որը բոլորովին վերջերս էր նիստ գումարել, քաղաքական որոշում կայացրեց վարկ տրամադրելու մասին»,- ասել է Սերգեյ Ստորչակը:  

ՌԴ ֆինանսների փոխնախարարը նշել է, որ Հայաստանին վարկը կտրամադրվի ստանդարտ պայմաններով:

«Որքանով պատկերացնում են, դա տարեկան 1% տոկոսադրույքի սահմաններում է»,- ասել է Սերգեյ Ստորչակը:

ՏԱԱՍ-ը նշում է, որ հիմնադրամից առաջին արտոնյալ վարկը ստացել է Բելառուսը:

ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամը Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամ է վերանվանվել այս տարվա փետրվարին: Հիմնադրամն ունի $8,5 մլրդ կապիտալ: Հիմնվել է 2009թ.՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի կողմից:

Դիտում՝ 10567
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai