Քաշաթաղի շրջանում նոր ջրամբար է կառուցվում

23.07.2015 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին այցելել է Քաշաթաղի շրջան ու տեղում ծանոթացել Հագարի եւ Աղավնո գետերի միախառնման տեղում կառուցվող նոր ջրամբարի աշխատանքներին:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանը կարեւորել է ջրամբարի նշանակությունը շրջանում գյուղատնտեսության զարգացման գործում` հավելելով, որ դրա շահագործումը կնպաստի ոռոգելի տարածքների ընդլայնմանը եւ էլեկտրաէներգիայի արտադրության ավելացմանը:

ԼՂՀ նախագահը երախտագիտություն է հայտնել սփյուռքահայ բարերար Վարդան Սերմաքեշին` նախագծի իրականացմանը գործուն մասնակցություն ունենալու համար:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Քաշաթաղի շրջանն ունի ջրային լուրջ պաշարներ, եւ այսուհետ էլ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնելու դրանց օգտագործմանը` հետեւելով շրջակա միջավայրի պահպանման բոլոր նորմերին:

Դիտում՝ 12937
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai