Անելիք Բանկի ավանդատուների միջեւ անցկացվել է խաղարկություն

22.07.2015 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկի «Թեժ ամառ» ավանդատեսակում ավանդ ներդրած ավանդատուների միջեւ այսօր տեղի է ունեցել խաղարկություն:

Բանկում նշել են, որ խաղարկության շրջանակում 15 ավանդատուներ շահել են կենցաղային տեխնիկա, իսկ գլխավոր մրցանակը՝ 2 անձի համար նախատեսված ուղեգիրը դեպի Կրետե կղզի, շահել է Հեղինե Մարգարյանը։ Ընդհանուր առմամբ խաղարկությանը մասնակցել է շուրջ 1700 ավանդատու:

Խաղարկությունն իրականացվել է նախօրոք ընտրված հանձնաժողովի անդամների, ավանդատուների եւ լրատվամիջոցների ներկայությամբ:

Խաղարկությանը մասնակցել են այն ավանդատուները, որոնք ս.թ. ապրիլի 22-ից մինչեւ 2015թ. հուլիսի 15-ը ներառյալ ներդրել են նվազագույնը 500 հազ. դրամ կամ 1000 դոլար ավանդ եւ որոնց ավանդի մնացորդը հուլիսի 15-ի դրությամբ նույնպես կազմել է նվազագույնը 500 հազ. դրամ կամ 1000 դոլար։

«Մենք անչափ կարեւորում ենք մեր յուրաքանչյուր ավանդատուին եւ շնորհակալ ենք բոլորին վստահության համար։ Անելիք Բանկի անունից ի սրտե շնորհավորում եմ բոլոր հաղթողներին եւ ուղեգիրը շահած ավանդատուին մաղթում եմ անմոռաց հանգստյան օրեր: Համաձայն բանկում ձեւավորված ավանդույթի՝ տարբեր ծառայություններից օգտվող մեր հաճախորդների համար պարբերաբար անցկացվելու են նվերների խաղարկություններ եւ այլ անակնկալներ»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նվերներ շահած ավանդատուների ցանկին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 4799
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai