Արցախում նոր ՀԷԿ է գործարկվել

22.07.2015 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 21-ին շվեյցարահայ գործարար Վարտան Սերմակիսի հետ այցելել է Մարտակերտի շրջան եւ ծանոթացել տնտեսական մի շարք ծրագրերի ընթացքին:

Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Թրղի գետի վրա կառուցված եւ վերջին օրերին գործարկված «Թրղի-3»՝ 5 մեգավատ հզորությամբ փոքր ՀԷԿ-ի պայմաններին:

«Այս նոր փոքր ՀԷԿ-ը կհամարեի մեր հերթական ձեռքբերումն Արցախի էներգետիկ ինքնաբավության աստիճանը բարձրացնելու ճանապարհին: Ողջունելի է, որ մասնավոր հատվածը մեծապես ընդգրկված է այդ ռազմավարական գործում: Դրա վառ օրինակը Վարտան Սերմակիսի նշանակալի մասնակցությունն է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ում»,- ասել է ԼՂՀ վարչապետը:  

Դիտում՝ 3156
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai