Վրաստանի գյուղնախարարը տպավորված է ՀՀ-ում ոլորտի զարգացվածությամբ

07.07.2015 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օտար Դանելիան ասել է, որ Հայաստանի գյուղատնտեսությունը «զարգացման զարմանալի բարձր մակարդակի վրա է»:

Ինչպես հաղորդում է վրացական Bizzone.info-ն, Օտար Դանելիան այս մասին ասել է Երեւանում՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպմանը:

Վրաստանի գյուղնախարարը Հայաստան կատարած այցի շրջանակում եղել է «Արարատ» սննդի կոմբինատում եւ «Գոլդեն Գրեյփ Արմաս» գինեգործարանում:

«Պետք է նշեմ, որ ինձ շատ է տպավորել ձեր երկրում գյուղատնտեսության զարգացման մակարդակը: Վստահ եմ, որ մենք կարող ենք օգնել միմյանց շատ հարցերում, փորձի փոխանակում կատարել»,- ասել է Օտար Դանելիան:

Սերգո Կարապետյանի խոսքով՝ վրացի գործընկերները հետաքրքրված են պտուղբանջարեղենային պահածոների արտադրության, ձկնային տնտեսությունների, անասնապահական ֆերմաների վարման հայաստանյան փորձով:

«Մենք շատ բան ունենք սովորելու միմյանցից: Այս այցը կարեւոր է փորձի փոխանակման, ինչպես նաեւ գործընկերային հարաբերություների հաստատման տեսանկյունից»,- իր հերթին ասել է Սերգո Կարապետյանը:

Դիտում՝ 8661
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai