ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ն ԱՊՊԱ հատուցումը տրամադրում է միջինը 7,5 օրում

03.07.2015 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այս տարվա հունիսի տվյալներով՝ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ի հաճախորդները, համաձայնեցված հայտարարագրով կարգավորելու դեպքում, ապահովագրական հատուցումը ստանում են 5 օրվա ընթացքում՝ 65% դեպքերում:

Այս մասին ասված է ապահովագրական ընկերության տարածած հաղորդագրությունում:

«Հայտերի կարգավորման կենտրոնի տվյալների համաձայն՝ տարվա սկզբի դրությամբ հաճախորդը հատուցում էր ստանում միջինում 10,5 աշխատանքային օրվա ընթացքում: Այսօր ընկերությունը վճարում է ապահովագրական հատուցումը միջինը 7,5 օրվա ընթացքում: Տվյալներում հաշվի են առնված վիճելի եւ բարդ  դեպքերը, որոնք պահանջում են կրկնակի եւ լրացուցիչ փորձաքննությունների անցկացում»,- ասված է հաղորդագրությունում:

Այն գործերը, որոնցով հատուցումը վճարվում է 7 օրվա ընթացքում, կազմում են 80%:

«Հայտերի կարգավորման եւ հատուցումների վճարման փուլում հաճախորդների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում իրականացվել է կառուցվածքային վերակազմակերպում եւ ընթացակարգերի վերանայում, ինչի արդյունքում կրճատել են ԱՊՊԱ գծով հատուցման վճարման համար անհրաժեշտ ժամկետները»,- նշել են ապահովագրական ընկերությունում:

Դիտում՝ 9170
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai