Հայտնի են ՎՏԲ-Հայաստան Բանկի հայտարարած ակցիայի հաղթողները

03.07.2015 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի, Visa միջազգային վճարային համակարգի եւ «Cosmopolitan Հայաստան» ամսագրի համատեղ ակցիայի արդյունքները:

Գլխավոր մրցանակը՝ դեպի Միլան երկու ուղեգրերը, շահել են ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներ Ազատուհի Մանվելյանը եւ Լաուրա Հովհաննիսյանը:

Ակցիայի արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa VTB Cosmopolitan 100 ամենաակտիվ քարտապանների միջեւ խաղարկվել է 15 նվեր-հավաստագիր՝ հատուկ կանանց համար նախատեսված խանութներից ու մասնագիտական կենտրոններից օգտվելու համար:

Ակցիային մասնակցելու հնարավորություն են ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի VTB Cosmopolitan Visa Classic եւ VTB Cosmopolitan Visa Gold բոլոր քարտապանները:

2015թ. մարտի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ ապրանքների ու ծառայությունների համար քարտերով կատարելով 100 հազ. եւ ավելի դրամի վճարումներ երկրի տարածքում եւ արտասահմանում, ինչպես նաեւ համացանցում, հաճախորդները հնարավորություն են ունեցել մասնակցել նվերների խաղարկությանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկում նշել են, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանկի Visa VTB Cosmopolitan քարտերով կատարված անկանխիկ գործարքների ծավալն աճել է ավելի քան 40%-ով, իսկ քարտերի քանակը՝ 20%-ով:

Դիտում՝ 10213
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai