Առէկսիմբանկի կանոնադրական կապիտալը կհամալրվի $10 մլն-ով

03.07.2015 | 15:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 4 703 150 400 դրամով կամ $10 մլն-ով:

Համապատասխան որոշումն ընդունվել է ս.թ. հունիսի 30-ին կայացած «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի արտահերթ նիստում:

Կանոնադրական կապիտալը կհամալրվի բանկի միակ բաժնետեր` ռուսաստանյան Գազպրոմբանկի կողմից՝ թվով 90 400 հասարակ (սովորական) լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով:

Արդյունքում, բանկի փաստացի ձեւավորված կանոնադրական կապիտալը կկազմի 30 590 871 792 դրամ կամ շուրջ $65 մլն (ըստ 03.07.15թ. հրապարակված ՀՀ ԿԲ փոխարժեքի): «Տվյալ ցուցանիշի առումով բանկը հնարավորություն կունենա զբաղեցնել առաջատար դիրքերից մեկը  ՀՀ բանկային համակարգում»,- նշել են բանկում:
 
«Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական զարգացման հեռանկարները միեւնույն տնտեսական եւ մաքսային հարթակում թույլ են տալիս բարձրացնել հանրապետության բանկային համակարգում ներդրումների հնարավորությունը ինչպես ռուսաստանյան խոշոր ներդրողների, այնպես էլ Գազպրոմբանկի կողմից: Չնայած գործող ճգնաժամին` բաժնետերր բանկի առջեւ դնում է լուրջ խնդիրներ, հաճախորդների համար նորանոր հետաքրքիր նախագծերի եւ առաջարկների ներդրման ուղղությամբ: Համոզված ենք, որ Գազպրոմբանկի աջակցությամբ Առէկսիմբանկը կարող է դառնալ առաջատարը Հայաստանի տնտեսության կարեւոր ռազմավարական նշանակության ոլորտների ֆինանսավորման գծով: Առէկսիմբանկն իրեն զգում է կայուն դիրքերում, բանկի առաջընթացը շարունակվում է», - ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Բանկում նաեւ հիշեցրել են, որ «Գազպրոմբանկ» ԲԸ-ն ընդգկրված է Ռուսաստանի երեք խոշորագույն բանկերի շարքում եւ հանդիսանում է հայաստանյան Առէկսիմբանկի միակ բաժնետերը:

Դիտում՝ 11186
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai