Ավագ դպրոց Սինգապուրում. Կրթաթոշակներ հայաստանցիների համար

25.06.2015 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սինգապուրում գործող Hillside World Academy-ում (նախկինում՝ Chinese International School) կազմակերպվում է ավագ դպրոցի միջազգային բակալավրիատի (IB) ծրագրով ընդունելություն:

Ինչպես Banks.am-ին հայտնել են «Շիրակամուտ» խորհրդատվական ընկերությունում, արդեն երկրորդ տարին է, ինչ իրենց միջոցով կազմակերպվում է նշված գործընթացը Հայաստանում:

«Ընդ որում, հայաստանցի դիմորդներին ընձեռվում է հնարավորություն՝ ստանալու ուսման վարձի մինչև 75% չափով զեղչ: Ի թիվս այլ առարկաների, դպրոցի աշակերտները հնարավորություն ունեն սովորելու չինարեն լեզու եւ այն կատարելագործել իրենց չինացի դասընկերների հետ շփվելու միջոցով»,- նշել են ընկերությունում:

Ընդունելության քննությունների գործընթացն իրականացվում է Սինգապուրից այդ նպատակով ժամանած դպրոցի տնօրինության կողմից: Մոտակա ընդունելությունը կկազմակերպվի հուլիսի 4-ին Երեւանում:  

Քննություններին մասնակցելու համար ցանկացողները կարող են դիմել մինչեւ հուլիսի 1-ը՝ զանգահարելով (098) 08 98 67 հեռախոսահամարին:

Դիտում՝ 4530
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai