Հարվարդի համալսարանի 5 ուսանող պրակտիկա է անցնում ՀՀ ԿԲ-ում

22.06.2015 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) Հարվարդի համալսարանի հետ այս տարի եւս իրականացնում է ամառային աշխատանքային պրակտիկայի ծրագիր Դիլիջանի Ուսումնահետազոտական կենտրոնում:

Ինչպես հաղորդում են ԿԲ մամուլի ծառայությունից, այս տարի Հայաստանն ընդլայնել է ծրագրի շրջանակները եւ հյուրընկալել հինգ ուսանողի՝ Յուլիանա Սավոստենկոյին, Աննա Պապպին, Մայքլ Հենին, Քեվին Միլլերին եւ Մարկ Փափազյանին:

Անցած տարի ծրագրին մասնակցում էր երեք ուսանող:

Ուսանողները հետազոտություններ են իրականացնում «Արտերկրից ուղարկված դրամական փոխանցումները՝ որպես ձեռնարկատիրության ֆինանսավորման աղբյուր», «Ապրանքային շուկայում գների փոխանցման մեխանիզմները», «Ինչպես Հայաստանը գրավիչ դարձնել Չինաստանի ներդրողների համար», «Եվրասիական տնտեսական միությունը եւ ընկերությունների վարքագիծը», «Սիրիահայերի ներhոսքի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» թեմաներով:

Բոլոր ուսանողների պրակտիկան կազմակերպվել է ՀՀ ԿԲ Տնտեսական հետազոտությունների վարչությունում:

2014թ. ՀՀ-ում պրակտիկա անցկացրած՝ Հարվարդի համալսարանի ուսանողների հետ Banks.am-ի զրույցը կարդացեք այստեղ:

Դիտում՝ 3883
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai