Ներկայացվել է Երեւանի 2015թ. զբոսաշրջային քարտեզը

17.06.2015 | 17:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի քաղաքապետարանը ներկայացրել է մայրաքաղաքի 2015թ. զբոսաշրջային քարտեզը:

Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն այսօր ասել է, որ ռուսերեն եւ անգլերեն տարբերակով տպագրված քարտեզը ներկայացնում է մայրաքաղաքի կենտրոնի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերը եւ առողջապահական հաստատությունները:

«Քարտեզը տպագրվել է 20 հազ. օրինակով: Այն անվճար բաժանվելու է օդանավակայանում, զբոսաշրջային ընկերություններում, հյուրանոցներում եւ սպասարկման տարբեր օբյեկտներում»,- ասել է Մարիա Բարաղամյանը:

Երեւանի պատմությանը ծանոթանալու, տեսարժան վայրերը կարճ ժամանակում տեսնելու համար զբոսաշրջիկներին առանձին առաջարկվում է նաեւ այցելության 12 վայր՝ էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Երեւանի քաղաքի պատմության թանգարան, Մատենադարան, Վերնիսաժ, «Երեւան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղին, զբոսանք Կասկադում, Հյուսիսային պողոտայում:
 
Քարտեզում նշված են նաեւ Երեւանի մետրոպոլիտենի կայարանները, կենտրոնի հեծանվային կանգառները: Առանձին՝ օգտակար տեղեկատվություն սյունակով ներկայացված են շտապ բուժօգնության, ոստիկանության եւ այլ ծառայությունների հեռախոսահամարները, կայքերը:

Դիտում՝ 22262
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai