«Հայփոստ»-ը կվաճառվի

27.05.2015 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով «Հայփոստ» ՓԲԸ-ն կմասնավորեցվի:

ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի փոխանցմամբ՝ ընկերության մասնավորեցումը կնպաստի ՀՀ-ում փոստային սեկտորի եւ կապի կայուն զարգացմանն ու  ծառայությունների որակի բարելավմանը:

«Ոլորտում կիրականացվեն նոր ներդրումներ, վաճառքը կնպաստի նոր, ժամանակակից սարքավորումների եւ տեխնիկայի ներդրմանը, ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգնմանը եւ արդիականացմանը, ինչպես նաեւ կիրականացվի սոցիալական ծրագրեր աշխատողների համար»,- ասել է Արման Սահակյանը:

Նա հավելել է, որ մասնավորեցումից հետո «Հայփոստ» ՓԲԸ-ն կվերածվի ազգաբնակչության համար «կայուն, վստահելի փոստային կապի, որը կունենա լայնածավալ ներկայացվածություն Հայաստանի ողջ տարածքում»:

Մասնավորապես՝ նոր ներդրումների շնորհիվ ակնկալվում է ֆիզիկական ենթակառուցվածքների արդիականացում, մինչեւ 250 փոստային բաժանմունքների վերանորոգում, շարժական փոստային մեքենաների ձեռքբերում, որոնցով կսպասարկվեն Հայաստանի բոլոր համայնքները՝ ներառյալ այն 250 համայնքները, որտեղ փոստային բաժանմունքներ ներկայումս չկան: Կթարմացվեն նաեւ տրանսպորտային միջոցները, փոստարկղեր կտեղադրվեն Հայաստանում գրանցված բոլոր 750 հազ. հասցեներում:

Նշենք, որ «Հայփոստ»-ը ՀՀ փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորն է: 2006թ. այն հավատարմագրային կառավարման է հանձնվել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությանը: 2012թ. վերջինիս եւ ՀՀ գործադիրի միջեւ կնքվել է նոր պայմանագիր, որով հավատարմագրային կառավարման ժամկետ է սահմանվել 2016թ.:

Դիտում՝ 4532
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai