Առէկսիմբանկում կգործեն «Ինտերնետ-բանկինգ»-ի նոր սակագներ

26.05.2015 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այս տարվա հունիսի 1-ից Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար սկսելու են գործել «Ինտերնետ-բանկինգ» հեռակա բանկային սպասարկման համակարգով բանկի կողմից տրամադրվող ծառայությունների նոր սակագները:     

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբում «Ինտերնետ-բանկինգ» ծառայությունը գործում է 2009թ. նոյեմբերից:

Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին ստուգել իր բանկային հաշիվների ընթացիկ մնացորդները, հաշվի քաղվածքները, վարկային եւ ավանդային պայմանագրերը, վարկերի մարման ժամանակացույցերը, ինչպես նաեւ կատարել դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ, վարկի մարումներ եւ ավանդային գումարների համալրումներ:  

Դիտում՝ 10300
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai