Նուբար Աֆեյանը ձեռներեցներին խորհուրդ է տվել «խենթ լինել»

26.05.2015 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիկահայ հայտնի վենչուրային կապիտալիստ, գիտնական ու բարերար Նուբար Աֆեյանն ասել է, որ «եթե շատ ես վախենում ֆինանսական անկայունությունից, ուրեմն նոր տեխնոլոգիաների ոլորտը քեզ համար չէ»:

Ինչպես գրում է Մեդիամաքսը, այս մասին ամերիկահայ գործարարն ասել է մայիսի 25-ին՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում «Ձեռնարկատիրական նորարարություններ՝ փոխակերպելով առողջությունն ու կայունությունը» (Entrepreneurial Innovations Transforming Health and Sustainability) թեմայով դասախոսության ընթացքում:

«Ստարտափ վարելը չափազանց փոփոխական եւ անկանխատեսելի գործ է, սակայն երբ այն հաջողում է, ոգեւորիչ եւ ցնցող ազդեցություն է ունենում: Հավատացեք՝ արդյունքն արդարացնում է բոլոր ջանքերը:

90-ականներին իմ առաջին նախաձեռնությունն աշխատեց: Այդ ժամանակ մարդիկ նորարարության քաղց էին զգում: Չնայած 25 տարի անց էլ նրանք նմանատիպ նախաձեռնությունների կարիքն ունեն: Ինչ ոլորտում էլ որ սկսելու լինեք ձեր բիզնեսը, մտապահեք՝ արդյոք աշխարհը, մեծ ընկերությունները կամ սպառողներն ունե՞ն ձեր նորարարության կարիքը: Երբ առաջին անգամ հաջողության հասա, երկու ցանկություն առաջացավ՝ կա՛մ պետք է վազեի եւ հայտնեի բոլորին, որ ես հաջողակ եմ, կա՛մ էլ փորձեի կրկնել իմ սկսած գործը եւ տեսնեի՝ ուրիշ ի՞նչ հնարավորություններ կան»,- ասել է Նուբար Աֆեյանը:

Նա ձեռներեցներին խորհուրդ է տվել՝ «չափազանց լուրջ մի՛ վերաբերվեք ինքներդ ձեզ»:

«Հավատացե՛ք, նույնիսկ եթե 100%-ով վստահ չեք, որ ճիշտ եք, դուք կարող եք համոզել ուրիշներին: Միայն թե ամեն ինչին լուրջ մի նայեք, մի քիչ հիմար ու խենթ եղեք»,- խորհուրդ է տվել գործարարը:

Նուբար Աֆեյանի ելույթի առավել ուշագրավ հատվածները կարող եք ընթերցել Մեդիամաքսի նյութում:

Դիտում՝ 3184
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai