Թբիլիսին ողջունել է վրացական գինու բրենդների գրանցումը Հայաստանում

21.05.2015 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունը գրանցման վկայականներ է հատկացրել վրացական գինիների 6 անվանումներին:

ՀՀ տարածքում գրանցված են «Ցինանդալի», «Ախաշենի», «Կինձմարաուլի», «Խվանչկարա», «Մանավի» ու «Մուկուզանի» բրենդերը: Հայաստանի տարածքում դրանց հետ կապված հատուկ իրավունքները տրամադրվել են Վրաստանի գինու ազգային գործակալությանը:

«Հայկական կողմի որոշումը կարելի է միայն ողջունել: Դա թույլ կտա պաշտպանել վրացական գինիները կեղծարարությունից ու բրենդերի անօրինական օգտագործումից», - Մեդիամաքսին ասել է գործակալության ներկայացուցիչ Ցիցիա Մամուլաշվիլին:

Նրա խոսքով, նման որոշումը կարեւոր ու սկզբունքային է՝ անկախ Հայաստան ներկրվող վրացական գինիների փոքր ծավալներից:

2014թ. Վրաստանը արտահանել է 60 մլն շիշ գինի, որից Հայաստան է ներկրվել միայն 7 հազ-ը:

Դիտում՝ 17770
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai