ԱԺ-ն կողմ է ավանդների հատուցման նոր սահմանաչափերին

19.05.2015 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագիծը, որ ներկայացրել էին ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Էլինար Վարդանյանը, առաջարկում է բարձրացնել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը՝ դարձնելով 5 եւ 10 միլիոն դրամ՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների համար:

Ներկայումս սահմանված են հատուցման 2 եւ 4 միլիոն դրամ սահմանաչափեր՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների փոխհատուցման համար այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ:

Նախօրեին ԱԺ-ում նախագծի վերաբերյալ կայացած քննարկմանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասել էր, որ նախագծի ընդունումից հետո կերաշխավորվի քաղաքացիների բանկային ավանդների 95%-ը:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը Banks.am-ի հետ զրույցում ավելի վաղ մեկնաբանել էր ավանդների հատուցման մասին օրենքում սպասվող փոփոխությունները:

Դիտում՝ 10925
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai