BSC-ն կազմակերպում է սքորինգային համակարգերի ցուցադրություն

19.05.2015 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) եւ սքորինգային համակարգերի ոլորտում մասնագիտացած Scorto միջազգային ընկերության համագործակցության շրջանակում ս.թ. հունիսի 2-ին Երեւանում տեղի կունենա սքորինգային համակարգերի ցուցադրություն:

Ինչպես Banks.am-ին հայտնել է BSC-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը, ցուցադրության ընթացքում կներկայացվի ֆինանսական կազմակերպություններում սքորինգային համակարգերի դերն ու կարեւորությունը, ինչպես նաեւ Scorto ընկերության սքորինգային գործիքները՝ վարկավորման որոշման կայացման, զեղծարարության բացահայտման, ժամկետանց պարտավորությունների վերադարձման, պորտֆելների գնահատման, առցանց վարկավորման եւ այլ համակարգեր:

«BSC-ն, լինելով նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը նպաստող խորհրդատվական ընկերություն, կարեւորում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումը տնտեսության զարգացման մեջ: Ներկայիս մրցակցային պայմաններում ցանկացած ֆինանսական ընկերության համար ամենակարեւոր գործոններից մեկը օպերատիվությունն է: Սքորինգային համակարգերը լայն կիրառում ունեն միջազգային կազմակերպություններում՝ ապահովելով որոշումների կայացման արագություն եւ ճշգրտություն: Նվազեցնելով ռիսկերը, ժամկետանց պարտավորությունների կշիռն ու զեղծարարության հավանականությունը՝ սքորինգային լուծումներն ապահովում են շահութաբերության աճ ինչպես բանկերի, այնպես էլ միկրովարկային, ապահովագրական եւ այլ կազմակերպությունների համար»,- նշել է Սամվել Գեւորգյանը:

Scorto ընկերությունն արդեն 10 տարի է, ինչ իրականացնում է որոշումների կայացման ու սքորինգային համակարգերի մշակում եւ ներդրում այնպիսի համաշխարհային ընկերություններում, ինչպիսիք են Credit Agricole-ը, Bank of America-ն, Citibank-ը, Reuters Financial Software-ը, Mercedes-Benz Bank-ը եւ այլն:  

 

Դիտում՝ 11915
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai