Ռուբեն Վարդանյան. Առանց տեսլականի ոչ մի բիզնես չի դիմակայի

15.05.2015 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գործարար եւ բարերար, RVVZ եւ IDeA հիմնադրամների համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «առանց տեսլականի եւ տքնաջան աշխատանքի՝ ոչ մի բիզնես չի կարող դիմակայել»:

Այս մասին գործարարն ասել է Թբիլիսիում մայիսի 13-15-ը անցկացվող Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) տարեկան ժողովի եւ գործարար համաժողովի շրջանակում կայացած «Հեղափոխական ուղու էվոլյուցիան. Իրականություն կերտած ընկերությունների պատմություններ» խորագիրը կրող թեմատիկ քննարկմանը:

«Ֆինանսական միջոցները, իհարկե, կարեւոր են, բայց դրանք ամեն ինչ չեն որոշում»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Անդրադառնալով ձեռներեցության գաղտնիքներին՝ նա մասնավորապես ասել է. «Երբ դա ձեր սեփական բիզնեսն է, մշտապես կարիք ունեք լինել իրադարձությունների կենտրոնում եւ հանդես գալ նախաձեռնություններով, քանի որ ուրիշ ոչ ոք հոգ չի տանի ձեր բիզնեսի մասին այնպես, ինչպես դուք ինքներդ»:  
 
Երիտասարդ ձեռներեցներին նա խորհուրդ է տվել չվախենալ անհաջողություններից:

«Ներկայումս ձեռներեցները հետեւյալ հիմնական հմտությունները պետք է ունենան. չվախենալ հարմարավետության գոտին լքելուց, չվախենալ անհաջողությունից եւ նորից սկսելուց, չվախենալ այնպիսի գործեր ձեռնարկելուց, որոնց մասին ոչինչ չգիտեք, քանի որ ժամանակի ընթացքում դուք կստանաք ողջ տեղեկատվությունը, բայց արդեն ուշ կլինի»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Նշենք, որ ՎԶԵԲ համաժողովին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի պատվիրակության կազմում են եղել հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը եւ փոխտնօրեն Սերգեյ Թանթուշյանը:

Դիտում՝ 18017
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai