«Կամուրջ» ՈՒՎԿ-ն ամփոփել է եռամսյակային ցուցանիշները

06.05.2015 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության պորտֆելը 2015թ. 1-ին եռամսյակում աճել է ավելի քան 5%-ով (գրեթե 1 մլրդ դրամով)՝ հասնելով շուրջ 15 մլրդ դրամի:

Հաշվետու ժամանակահատվածում ընկերության ակտիվներն աճել են շուրջ 3%-ով՝ հասնելով ավելի քանի 16 մլրդ դրամի: Հաճախորդների թիվն աճել է ավելի քան 5%-ով՝ հասնելով շուրջ 20 հազ-ի:

«Մենք արժեւորում ենք նշված ցուցանիշների աճը՝ հատկապես հաշվի առնելով ֆինանսատնտեսական դաշտում առկա ներկայիս իրավիճակը: Նշված աճը վկայում է «Կամուրջ» վարկային կազմակերպության նկատմամբ հաճախորդների վստահության մակարդակի աճի մասին եւ պայմանավորված է մեր կողմից տրամադրվող պարզ եւ հասանելի վարկատեսակներով, որոնց պայմանները առավելագույնս հարմարեցված են մեր հաճախորդների պահանջմունքներին, բիզնեսի եւ գյուղատնտեսության սեզոնայնությանը»,- ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Արա Աղայանը:

Նրա խոսքով՝ 2015թ. 1-ին եռամսյակում ընկերությանը հաջողվել է պահպանել զուտ շահույթը, որը կազմել է ավելի քան 0,2 մլրդ դրամ՝ «չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ֆինանսական համակարգում 2015թ. առկա են ռիսկային պորտֆելի աճի ակնհայտ միտումներ»:

«Սա արդյունք է նաեւ այն հանգամանքի, որ նույնիսկ 2014թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, արտարժույթի փոխարժեքի տատանման ժամանակահատվածում, երբ ֆինանսական դաշտում առկա էին վարկավորման դադարեցման միտումներ, ընկերությունը վարկային քաղաքականության խստացմանը զուգահեռ՝ նույնիսկ 1 օրով չէր դադարեցրել վարկավորման գործընթացը (այդ թվում՝ դրամով), որը շատ կարեւոր էր մեր հաճախորդների համար»,- հավելել է Արա Աղայանը:

Նա ընդգծել է, որ ընթացիկ տարում ընկերությունը պահպանելու եւ բարելավելեւ է պորտֆելի որակական ցուցանիշները:

Դիտում՝ 9769
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai