Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ծառատունկ է իրականացրել Գավառում

04.05.2015 | 18:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աշխատակիցները Գավառի մանկատան հարեւանությամբ գտնվող հանրային այգում մանկատան երեխաների եւ աշխատակիցների հետ միասին իրականացրել են ծառատունկ:

Բանկում նշել են, որ, ընդհանուր առմամբ, տնկվել է 100 ծառ, ինչպես նաեւ բանկի աջակցությամբ այգում տեղադրվել է մակական խաղահրապարակ:

«Ծառատունկի տեղը պատահական չէր ընտրված, եւ այս միջոցառումն առաջինը չէր, որը բանկի կողմից իրականացվում է Գավառ քաղաքում: Աջակցությունը սկսվել է դեռեւս 2014թ.,  երբ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությամբ, Գավառի մանկատան 9-18 տարեկան ավելի քան 60 սաների եւ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար մանկատանը ստեղծվեց կրթական կենտրոն: Միջոցները գոյացել էին բանկի կողմից թողարկվող «Վիզա Բարերար» քարտի բարեգործական ֆոնդի շրջանակում: Ծրագրի արժեքն է շուրջ 41 մլն դրամ»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

«Շատ ուրախ ենք այսօր տեսնել երեխաների խանդավառությունը: Մենք շատ ենք կարեւորում նմանատիպ միջոցառումներին հատկապես երեխաների հասկացությունը: Եթե ցանկանում ենք հասարակական գիտակցության մեջ ինչ-որ բան փոխել դեպի լավը՝ պետք է սկսենք հենց երեխաներից: Եթե նրանք ծառ տնկեն եւ խնամեն այդ ծառները՝ դժվար թե վաղը կոտրեն կամ վնասեն ինչ-որ այլ ծառ, քանի որ միշտ աչքի առաջ կունենան  իենց սեփական օրինակը»,- ասել է բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը:

Դիտում՝ 3317
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai