Բանկերը՝ Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում

04.05.2015 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. ֆինանսական տարվա հունվար-մարտի արդյունքներով՝ ՀՀ բանկային համակարգի խոշորագույն հարկատուն ՎՏԲ-Հայաստան Բանկն է, որը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել է 20-րդ տեղը:

Բանկի վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 1 167 512,2 հազ. դրամ:

Վճարված հարկերի ծավալով առաջին եռյակում են նաեւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 1 063 315,4 հազ. դրամ (21-րդ տեղ) եւ Արդշինբանկը՝ 928 492,8 հազ. դրամ (27-րդ տեղ):

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.

- Ամերիաբանկը՝  856 310,4 հազ. դրամ (31-րդ տեղ),

- Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 849 826,5 հազ. դրամ (32-րդ տեղ),

- Հայբիզնեսբանկը՝ 659 663,6 հազ. դրամ (39-րդ տեղ),

- Ինեկոբանկը՝ 586 953,4 հազ. դրամ ( 46-րդ տեղ),

- Յունիբանկը՝ 562 580,5 հազ. դրամ ( 49-րդ տեղ),

- Արարատբանկը՝ 450 122,9 հազ. դրամ ( 59-րդ տեղ),

- Անելիք Բանկը՝ 403 067,2 հազ. դրամ (69-րդ տեղ),

- Հայէկոնոմբանկը՝ 397 273,7 հազ. դրամ (70-րդ տեղ),

- Կոնվերս Բանկը՝ 364 958,6 հազ. դրամ ( 73-րդ տեղ),

- Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՝ 320 151,3  հազ. դրամ (82-րդ տեղ),

- Պրոմեթեյ Բանկը՝ 243 839,5 հազ. դրամ (106-րդ տեղ),

- Զարգացման Հայկական Բանկը՝ 213 561 հազ. դրամ (115-րդ տեղ),

- Արմսվիսբանկը՝ 202 175,5 հազ. դրամ (123-րդ տեղ),

- ՊրոԿրեդիտ Բանկը՝ 157 463,3 հազ. դրամ (157-րդ տեղ),

- Բիբլոս Բանկ Արմենիան՝ 156 749,7 հազ. դրամ (158-րդ տեղ),

- Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 56 955,1 հազ. դրամ (418-րդ տեղ),

- Մելլաթ Բանկը՝ 54 256,3  հազ. դրամ (439-րդ տեղ),

- ԲՏԱ Բանկը՝ 46 439 հազ. դրամ (503-րդ տեղ):

Դիտում՝ 19807
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai