Etihad-ը դադարեցնում է դեպի Երեւան չվերթները

30.04.2015 | 18:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող Etihad ավիաընկերությունը կդադարի իր ծառայությունների մատուցումը դեպի Երեւան:

Տարածած հայտարարության համաձայն՝ ընկերությունը որոշումն ընդունել է իր ցանցի եւ 2015թ. չվացուցակի վերաձեւավորման շրջանակում:
 
Etihad-ում նշել են, որ թռիչքները Աբու Դաբիի եւ Երեւանի միջեւ կշարունակվեն իրականացվել՝ համաձայն սովորական չվացուցակի, շաբաթական չորս անգամ մինչեւ 2015թ. սեպտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով ամառվա համար տոմսեր ամրագրած ուղեւորներին իրականացնել իրենց չվերթները:
 
«Անցյալ տարի ծառայության մատուցման մեկնարկից ի վեր, այն շատ լավ ընդունելություն է ստացել հայաստանյան հասարակության կողմից, եւ մեր հաճախորդները մեզ տրամադրում են շատ դրական կարծիքներ՝ ողջունելով  Etihad-ի առաջարկած եւ մրցանակներ ստացած ծառայությունները»,- ասել է Etihad ավիաընկերության խոսնակը:
 
Նա հավելել է, որ իրենք մշտապես վերանայում են գործող չվերթները:
 
«Մենք կաշխատենք նաեւ մեր տեղական անձնակազմի հետ, որոնց վրա ազդում է այս որոշումը՝ փորձելով նրանց համար աշխատանքի այլ հնարավորություններ մշակել Երեւանում մեր տեղական գործընկերների մոտ, կամ Etihad ավիաընկերության գլոբալ ցանցի շրջանում»,- ասել է նա:

«Մեր գործընկեր ճանապարհորդային գործակալությունների հետ միասին մենք տեղյակ կպահենք մեր այն հյուրերին, որոնց վրա կանդրադառնա չվացուցակների այս փոփոխությունը եւ իրենց կառաջարկենք այլ թռիչքներ՝ իենց ճանապահորդությունը իրականացնելու համար»,- ասված է Etihad-ի հաղորդագրությունում:

Դիտում՝ 12509
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai