Կիրառությունից դուրս կգան «2011» թվագրմամբ ակցիզները

22.04.2015 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. հուլիսի 1-ից կիրառությունից դուրս կգան ՀՀ ներմուծվող կամ ՀՀ-ում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2011» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը:

Համապատասխան որոշումը ՀՀ կառավարությունը հաստատել է այսօրվա նիստում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի փոխանցմամբ՝ «2011» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացման ժամկետը մինչեւ 2016թ. հունվարի 1-ն է:

«Նշված ժամկետից հետո նման ապրանքների իրացումն արգելվում է»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ ապրանքները հիմնականում ալկոհոլային խմիչքներ են:

Փոխնախարարը նշել է, որ ուսումնասիրության  համաձայն՝  նման ապրանքների քանակը  հնարավոր է սպառել մինչ նշված ժամկետի ավարտը:

«Ելնելով իրավիճակից՝ հետագայում հնարավոր է սահմանել նաեւ վերապիտակավորման գործընթաց»,- ասել է նա:
 

Դիտում՝ 2973
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai