Ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ պահանջները խստացվում են

22.04.2015 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում նախագծեր է ընդունել, որոնցով փոփոխություններ են նախատեսվում «Շահումով խաղերի եւ խաղատների մասին», «Գովազդի մասին» եւ  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի փոխանցմամբ՝ փոփոխությունների արդյունքում նախատեսվում է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը սահմանել որպես բարդ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, ինչն իր հերթին հնարավորություն կտա իրականացնել արդյունավետ վերահսկողություն, իսկ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները հավասարապես կտարածվեն նաեւ ինտերնետ շահումով խաղերի վրա:

Փոփոխությունների եւ լրացումների արդյունքում շահումով խաղերի եւ խաղատների վերաբերյալ նախատեսված գովազդի արգելանքը կտարածվի նաեւ ինտերնետ շահումով խաղերի գովազդի վրա:


Դիտում՝ 3468
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai