Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն աջակցում է «100 տարվա հիշողություն» համերգին

21.04.2015 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Փարիզ քաղաքի Շատլեի թատրոնում այսօր տեղի կունենա Oսմանյան կայսրության տարածքում 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ:

Այն կազմակերպել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան եւ ՀՀ մշակույթի նախարարություն աջակցությամբ, Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հովանու ներքո:

Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելու եւ նրանց հիշատակը ոգեկոչելու նպատակով համաշխարհային նվագախմբերում հանդես եկող հայ երաժիշտները կազմել են ժամանակավոր նվագախումբ, որն անվանել են «Համաշխարհային հայկական նվագախումբ»: Այն կղեկավարի հայազգի դիրիժոր Ալեն Ալթինօղլուն:

Համերգի ընթացքում կհնչեն կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի ստեղծագործություններից, ինչպես նաեւ Մոցարտի «Ռեքվիեմ»-ը՝ «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ»-ի երգչախմբի ձայնակցությամբ:

«Այս բացառիկ միջոցառումը նպատակ ունի մարդկության հավաքական հիշողության ﬔջ ամրագրել Հայոց ցեղասպանության փաստը, որպեսզի կանխվեն հետագա ցեղասպանությունները: Համերգը հավակնում է դառնալ համաեվրոպական եւ համաշխարհային համախմբման խորհրդանիշ, որը թույլ կտա պայքարել Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Դիտում՝ 3203
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai