Պարտադիր կուտակային վճարները կվերադարձվեն միաժամանակ

15.04.2015 | 13:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ քաղաքացիները, որոնք կատարել են պարտադիր կուտակային վճար եւ մինչեւ 2014թ. դեկտեմբերի 25-ը դրա վերադարձի վերաբերյալ դիմում ներկայացրել Կենսաթոշակային համակարգին, մինչեւ ս.թ. հուլիսի 1-ը հետ կստանան իրենց գումարը:

Այս մասին այսօր ասել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանը՝ հավելելով, որ ներկայում իրականացվում է քաղաքացիների դիմումների մշակումը:

«Անտեղյակությունից ելնելով՝ շատ քաղաքացիներ ներկայացրել են թերի բանկային հաշիվներ: Ներկայում անհատական աշխատանքների միջոցով փորձում ենք շտկել այդ հարցերը: Որոշվել է, որ բոլոր քաղաքացիների համար գումարի վերադարձը կլինի միաժամանակ՝ ելնելով հավասարության սկզբունքից»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ վերադարձվում են միայն մասնակցի կատարած պարտադիր կուտակային հատկացումները: Պետական համաֆինանսավորման գումարը մնում է անձի անհատական կենսաթոշակային հաշվին եւ շարունակում կառավարվել նրա օգտին, եթե անձը շարունակում է մասնակցությունը կուտակային բաղադրիչին:

Եթե մասնակիցը ներկայացրել է սոցիալական վճարի պարտականությունից հրաժարվելու դիմում, ապա մինչեւ 2015թ. հուլիսի 1-ը նրա օգտին պետության կատարած հատկացումները փոխանցվում են պետբյուջե:

Դիտում՝ 5710
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai