ԵԱԶԲ-ն «Հյուսիս-հարավ»-ի կառուցման համար $150 մլն վարկ է տրամադրել

14.04.2015 | 18:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ՀՀ-ին կտրամադրի $150 մլն ներդրումային վարկ՝ ««Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի կառուցման» ֆինանսավորման համար (4-րդ տրանշ):

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է այսօր ՀՀ-ի եւ ԵԱԶԲ-ի միջեւ: Վարկը տրամադրվելու է ԵվրԱզԷՍ-ի միջոցներից:

Բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ վարկը տրամադրվում է 20 տարի ժամկետով:  

Նախագծի շրջանակում Ագարակից մինչեւ Քաջարան 20,5 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը կբարձրացնի երթուղու թողունակությունը եւ կնվազեցնի վթարայնության մակարդակը: Ակնկալվում է, որ նախագծի իրականացումը բարենպաստ տրանսպորտային իրավիճակ կստեղծի շրջակա բնակավայրերի համար, կմեծացնի Հայաստանի տարածքով բեռների տարանցիկ փոխանցման ծավալը, այդ թվում՝ դեպի ԵԱԶԲ անդամ երկրներ:

Դիտում՝ 9181
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai