Քարդաշյանները 2 օրում ՀՀ-ի համար $36,5 մլն-ի PR են արել

11.04.2015 | 14:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

PR արշավի դեպքում Քարդաշյան քույրերի` Հայաստան կատարած այցի առաջին երկու օրերի լուսաբանումը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով կարժենար $36 507 929:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիա մոնտիտորինգի փորձագետ Մայք Շալջյանը:

Ընդ որում` նա հաշվել է միայն ԱՄՆ-ի տարածքում լրատվամիջոցների լուսաբանման արժեքը:

Մայք Շալջյանը նշել է, որ ամերիկյան առաջատար Nielsen մարկետինգային ընկերության ընդհանուր լսարանը կազմում է 81 702 006, իսկ Arbitron-ինը` 408 800: Այսպիսով, Քարդաշյանների այցի գովազդային ընդհանուր գումարը կկազմեր $36 507 929:

«Եթե սրանք լինեին PR արշավի արդյունքներ, ապա սա կլիներ պատմության մեջ ամենահաջող արշավներից մեկը: Պատկերացնում եմ, եթե այս ամենին հավելենք նաեւ տպագիր հրապարակումներն ու դրանց տարածումը ամբողջ աշխարհում, ապա այս թիվը 100 անգամ ավելի մեծ կլինի»,- գրել է փորձագետը:

Հիշեցնենք, որ ամերիկահայ հայտնի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ` Քլոյե Քարդաշյանի, ամուսնու՝ հայտնի երգիչ Քանյե Ուեսթի եւ դստեր հետ Հայաստան  է ժամանել ապրիլի 8-ին` 8-օրյա այցով:

Քարդաշյանի ընտանիքի այցը Հայաստան ակտիվ լուսաբանվում է համաշխարհային լրատվամիջոցների կողմից` Washington Post, Daily Mail, Guardian, New York Times, Telegraph, Mirror եւ այլն:

Դիտում՝ 22198
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai