Արդշինբանկը գործարկել է դրամական փոխանցումների 2 նոր համակարգ

09.04.2015 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդշինբանկում ս.թ. ապրիլի 3-ից գործում է դրամական փոխանցումների 2 նոր համակարգ՝ Best եւ ConversTransfer:

Համակարգերը գործում են բանկի՝ ՀՀ եւ ԼՂՀ տարածքում գտնվող 56 սպասարկման կետերում:

Best եւ ConversTransfer համակարգերով հնարավոր է ԱՊՀ երկրներ ուղարկել եւ ստանալ փոխանցումներ դոլարով, եվրոյով եւ ռուբլով:

Best-ի հետ ձեռքբերված հատուկ պայմանավորվածության շնորհիվ ռուսական ООО «Объединенный Национальный Банк»-ից հնարավոր է Արդշինբանկ ուղարկել փոխանցումներ 0% սակագնով:

«Նոր համակարգերի սպասարկումը եւ արտոնյալ սակագնով փոխանցումներ կատարելու հնարավորությունն ուղղված են ազգաբնակչության համար լրացուցիչ հարմարություններ ստեղծելուն եւ նրանց` ֆինանսական ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելուն»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Համակարգերով ուղարկված փոխանցում ստացողը գումարը ստանալիս որեւէ միջնորդավճար չի վճարում եւ հնարավորություն ունի ստանալ գումարն ուղարկելուց անմիջապես հետո:

«Best եւ ConversTransfer համակարգերը ներդնելով` Արդշինբանկը մեկ վայրում է հավաքում բոլոր առաջատար համակարգերին՝ սպասարկելով 9 համակարգ միասին` Avers, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, Ria, Best եւ ConversTransfer, որոնք նույնպես առաջարկում են մրցունակ սակագներ եւ սպասարկման կետերի լայն աշխարհագրություն»,- նշել են բանկում:

Դիտում՝ 20148
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai