Երեւանի կոնյակի գործարանի ղեկավարությունը կփոխվի

03.04.2015 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ս.թ. հուլիսի 1-ին Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) ղեկավար անձնակազմում կկատարվեն փոփոխություններ:

ԵԿԳ-ում նշել են, որ գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանը որոշում է կայացրել իր կարիերայի հետագա զարգացումը շարունակել Պեռնո Ռիկար (Pernod Ricard) Խմբից դուրս:

Ներկայում Պեռնո Ռիկար Արեւելյան Եվրոպայի փոխնախագահ եւ ԵԿԳ տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը հուլիսի 1-ից կստանձնի նաեւ Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնը:  

Նույն օրվանից ներկայում ԵԿԳ գործադիր տնօրենի տեղակալ Իգնատ Առաքելյանը կստանձնի ԵԿԳ գործադիր տնօրենի պաշտոնը:  

Արա Գրիգորյանը ծնվել է 1963թ.: Ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտը: Երեւանի կոնյակի գործարանում իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1989թ. եւ զբաղեցրել է ԵԿԳ վաճառքների ու շուկայավարության ոլորտի տարբեր պաշտոններ: 2001թ. հունվարից մինչեւ 2009թ. հունվարի 1-ը Արա Գրիգորյանը ղեկավարել է Պեռնո Ռիկար Ուկրաինայի եւ Պեռնո Ռիկար Մինսկի գրասենյակները: 2009թ. հունվարից մինչեւ 2013թ. դեկտեմբերը զբաղեցրել է ԵԿԳ գործադիր տնօրենի պաշտոնը:

Իգնատ Առաքելյանը ծնվել է 1972թ.: Ավարտել է Երեւանի պետական ճարտարապետաշինարարական ինստիտուտը: Իր աշխատանքային գործունեությունը ԵԿԳ-ում սկսել է 1998թ.՝ զբաղեցնելով հաշվապահի, այնուհետեւ՝ գլխավոր հաշվապահի պաշտոնները: 2006թ. նշանակվել է ֆինանսավարչական տնօրենի պաշտոնում: 2009-ից ԵԿԳ գործադիր տնօրենի տեղակալն է:

Արա Գրիգորյանի հետ Banks.am-ի՝ 2012թ. արած բացառիկ հարցազրույցը կարող եք ընթերցել այստեղ:

Դիտում՝ 30056
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai