ՀԲ-ն $52 մլն է տրամադրել Հայաստանում էլցանցի բարելավմանը

31.03.2015 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի»-ն (ԷՀՑԲԾ) ուղղված $52 մլն վարկը:

ՀԲ հայաստանյան գրասենյակում նշել են, որ նոր ծրագիրը կբարելավի էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունը եւ համակարգի կառավարումը՝ օժանդակելով երկրում բավարար էլեկտրամատակարարում ապահովելու կառավարության ջանքերին:

Ծրագրի առաջին՝ «էլեկտրահաղորդման ցանցի ամրապնդում» բաղադրիչը նպատակաուղղված է հիմնանորոգման տեսանկյունից ամենաբարձր առաջնահերթությունն ունեցող երկու հիմնական օբյեկտներին:

Աշնակ ենթակայանի հիմնանորոգումը՝ հիմնական սարքավորումների փոխարինման միջոցով, կօգնի կրճատել սարքավորումների խափանումների քանակը եւ տեւողությունը՝ բարելավելով էլեկտրամատակարարման հուսալիությունը շուրջ 120 հազ. էլեկտրաէներգիա սպառողների համար:

Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնի (Երեւանի ջէկ) ենթակայանի հիմնանորոգումը, որին բաժին է ընկնում Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալի 20%-ը, կօգնի կրճատել սարքավորումների խափանումների հաճախականությունը:

«Ներկայում Հայաստանի էներգետիկ ոլորտի առջեւ ծառացել են մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝ մատակարարման համարժեքությունն եւ հուսալիությունը: Ընտրված ենթակայանների վրա ծրագրի կենտրոնացումը կբարելավի համակարգի  հուսալիությունը եւ ուղղակի նպաստավոր կլինի Հայաստանում էլեկտրաէներգիայի բոլոր սպառողներին»,- ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնoրեն Լորա Բեյլին:

Երկրորդ՝ «էլեկտրաէներգետիկական համակարգի կառավարման բարելավում» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է հիմնել կարգավարական պահուստային կենտրոն, որը կտա համակարգի կառավարումը բարելավելու հնարավորություն:

Մասնավորապես, այն կարեւորվում է առաջնային կարգավարական կենտրոնի՝ (Երեւանի կենտրոնում գտնվող) տեխնիկական կամ այլ պատճառներով խափանման դեպքում շարունակական կառավարումը եւ վերահսկողությունը ապահովելու տեսանկյունից:

«Հայաստանի էներգետիկ համակարգին անհրաժեշտ կլինի շուրջ 500 ՄՎտ գազով էլեկտրաէներգիա արտադրելու կարողություն՝ մինչեւ 2020թ. մատակարարման կարողության ճեղքվածքի առաջացումը կանխելու համար»,- ասել է ՀԲ ծրագրի թիմի ղեկավար Արթուր Կոչնակյանը:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է $69.16 մլն, որից $17.16 մլն-ը կտրամադրի ՀՀ կառավարությունը: ՀԲ-ն Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջոցով կտրամադրի $52 մլն վարկ, փոփոխական տոկոսադրույքով՝ 14.5 տարի արտոնյալ ժամկետով եւ 25 տարի մարման ընդհանուր ժամկետով:

Դիտում՝ 10615
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai