Ապրիլին ներհանրապետական էլեկտրագնացքներում կգործեն զեղչեր

26.03.2015 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. ապրիլին «Հարավկովկասյան երկաթուղի»-ն ներհանրապետական էլեկտրագնացքների ուղեւորներին կտրամադրի զեղչեր:

Մասնավորապես, ապրիլի 23-24-ին դեպի Երեւան եւ հակառակ ուղղությամբ գործող էլեկտրագնացքներում կկիրառվի 50% զեղչ:

Ընկերությունում նշել են, որ ապրիլին անվճար կլինեն դեպի Երեւան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումները Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցող աշակերտների եւ ուսանողների խմբերի համար:
 

ՀԿԵ ծառայություններից անվճար օգտվելու համար դպրոցների տնօրեններին կամ քաղաքապետերին, գյուղապետերին անհրաժեշտ է համապատասխան հայտով դիմել ՀԿԵ ուղեւորափոխադրումների տնօրինություն՝ mail@arway.am էլեկտրոնային հասցեով:

Դիտում՝ 2031
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai