$500 մլն-ի եվրապարտատոմսերի $85 մլն-ը՝ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը

26.03.2015 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. մարտի 19-ին ՀՀ-ի թողարկած $500 մլն-ի եվրապարտատոմսերի մոտ $85 մլն-ը (40 մլրդ դրամ) կուղղվի պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը:

ՀՀ պետբյուջեում կատարված վերաբաշխման համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում:

Հիշեցնենք, որ թողարկված պարտատոմսերի մարման ժամկետը 10 տարի է, եկամտաբերությունը՝ 7.5%:

Միաժամանակ՝ ՀՀ կառավարությունը հետ էր գնել 2013թ. թողարկած, 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 2020թ. մարվող $700 մլն եվրապարտատոմսերի մի մասը՝ շուրջ $200 մլն ($199 928 000) ծավալով:

Դիտում՝ 2208
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai